Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նոր ընդդիմություն

Նոր ընդդիմություն
24.06.2014 | 00:58

Աշնանը ներքաղաքական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Այն, որ քառյակն ակտիվանալու է, արդեն հայտնի է, բայց մեկ այլ «հոսքագիծ» էլ է բացվելու:
Մեր տեղեկություններով, այս ընթացքում երկար լռած, ստվերում եղած ուժերը մտադիր են համախմբվելու և նոր ճակատ ձևավորելու: Թե այս ալյանսը ինչ երանգ ու կողմնորոշում կունենա, դեռ պարզ չէ, քանի որ հնարավոր ակտիվացման մասին խոսում են քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող ուժերի ներկայացուցիչներ:
Իսկ ում դեմ ու ինչ նպատակով է այս միավորումը ձևավորվելու, դեռևս չի ուրվագծվում, բացի այն, որ կրելու է «ընդդիմություն» անունը: Նոր ընդդիմադիրները խոստանում են անգամ եղած քառյակին ու հնգյակին լինել ընդդիմախոս:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ